կարևոր
4159 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-11 22:07

Աշոտ Երկաթ․ Չպարտված հրամանատարը․ վավերագրական ֆիլմ՝ լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի մասին

Para.TV-ին ֆիլմ է նկարահանել Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի մասին։ Մտերիմներն ու հարազատները խոսում են «Սիսական» ջոկատի հրամանատար, ռազմական գործիչ, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակակիր Աշոտ Մինասյանի մասին:

Հայրենիքի նվիրյալը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին և իր անգնահատելի ավանդն է ունեցել Հայրենիքի ազատագրման և պաշտպանության գործում:

1989-1994 թվականներին «Սիսական» ջոկատը մասնակցել է ՀՀ Արարատի, Վայքի, Եղեգնաձորի, Սիսիանի, Մեղրիի, Կապանի, Գորիսի և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Քարվաճառի, Սաասարի, Կովսականի, Վարանդայի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Նշենք, որ Աշոտ Միանսյանը այժմ կալանավորված է և կալանքի տակ է պահվում առանց հիմքերի։ Հիշեցնենք` դեկտեմբերի 30-ին Մինասյանի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու առնչությամբ միջնորդություն էին ներկայացրել, ինչպես նաև քրեական հետապնդումը չդադարեցնելու բողոք էին ներկայացրել դատախազություն, սակայն դատարանը մերժել էր։

Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։