կարևոր
1747 դիտում, 7 ամիս առաջ - 2022-01-11 21:45

Պատգամավորը հիշեցնում է ՀԱՊԿ դիմելու իրավական հիմքերը

Պատգամավորը հիշեցնում է ՀԱՊԿ դիմելու իրավական հիմքերը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցնում է ՀԱՊԿ դիմելու կարգը: 

«Հիշեցման կարգով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱՊԿ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄԻ դեպքում՝ ԱՆՀԱՊԱՂ տրամադրում է անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ։

Հիշեցման կարգով Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ իրենք առաջին անգամ «աշխատեցրեցին ՀԱՊԿ մեխանիզմները» ադրբեջանին շնորհավորող, ամեն ինչով օժանդակող Ղազախստանի իշխանությունների ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով ԴԻՄՈՒՄԻ պայմանում»,- գրել է Վարդևանյանը։

Նշենք, որ պատգամավորի հիշեցումը կապված է այսօր ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ինտենսիվ կրակի փաստով: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Պաշտոնական տվյալների համաձայն հայկական կողմն ունի 3 վիրավոր, մամուլում շրջանառվում է 2 հայ զինծառայողի զոհված լինելու մասին տեղեկությունը: