կարևոր
6523 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-11 19:32

Ադրբեջանական գրոհի հետևանքով 2 զոհ ունենք

Ադրբեջանական գրոհի հետևանքով 2 զոհ ունենք

Ադրբեջանական զինուժի անօդաչուները գրոհել են Վերին Շորժա գյուղի մոտ գտնվող դիրքերը: Այս մասին հաղորդում է Միկա Բադալյան տելեգրամային ալիքը՝ հավելելով, որ ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Վերին Շորժա գյուղի մոտ գտնվող դիրքում ունենք 2 զոհ. Մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ հայտնել է, որ թշնամին կիրառում է մեծ տրամաչափի զենքեր, այդ թվում գնդացիր։ Գործի է դրել նաև ծանր հրետանի։ Այս պահին ադրբեջանական կողմը շարունակում է կրակել Վերին Շորժայի և Նորաբակի ուղղությամբ։ 

Նախորդիվ հայտնել էինք, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության`հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։

«Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՊՆ-ից հաղորդել էին, որ այսօր, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։