կարևոր
6403 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-11 19:18

Ադրբեջանական զինված ուժերը վերսկսել են կրակը՝ հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր օգտագործելով

Ադրբեջանական զինված ուժերը վերսկսել են կրակը՝ հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր օգտագործելով

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։

«Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- նշվում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՊՆ-ից հաղորդել էին, որ այսօր, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։