կարևոր
1609 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-11 14:15

Նազարբաեւը Չինաստան չի մեկնել. ԱԳՆ-ն հերքում է

Նազարբաեւը Չինաստան չի մեկնել. ԱԳՆ-ն հերքում է

Հաղորդագրություններն այն մասին, թե Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը գտնվում է Չինաստանում, անհիմն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՉԺՀ-ի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվությոն են տարածել, թե Նազարբաեւն իբր ինքնաթիռով մեկնել է Չինաստան:

«Դա միանգամայն անհիմն տեղեկատվություն է: Մենք ուշադրությունն ենք դարձրել, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե ներկայում Նազարբաեւը գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում»,-հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում:

Ավելի վաղ Նազարբաեւի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Ղազախստանի նախկին նախագահը գտնվում է Նուր Սուլթանում եւ բոլորին հորդորում է՝ համախմբվել երկրի ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւի շուրջ՝ մարտահրավերները հաղթահարելու եւ երկրի ամբողջականությունն ապահովելու համար: