ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ԿԲ նախագահի տեղակալի թեկնածության հարցը: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշեց, որ Խաչատրյանն անկուսակցական է, 2008 թվականից Ամերիաբանկի Ակտիվների պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության պետն է, իսկ 2020 թվականի հուլիսից՝ ԿԲ խորհրդի անդամ:
20 րոպես տևած քննարկումից հետո հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց Հովհաննես Խաչատրյանի թեկանծությանը:
ԿԲ նախագահի թեկնածուի ընտրությունը կկատարվի առաջիկայում ԱԺ լիագումար նիստում։