կարևոր
412 դիտում, 5 օր առաջ - 2022-01-11 12:35

Տոկաևը Ղազախստանի նոր վարչապետ է նշանակել

Տոկաևը Ղազախստանի նոր վարչապետ է նշանակել

Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի վարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանություն էին տվել նախկին առաջին փոխվարչապետ Սմաիլովի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: 

Ղազախստանի նախագահը կառավարության հրաժարականն ընդունել էր հունվարի 5–ին` երկրում սկսված անկարգություններից մի քանի օր անց։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Հունվարի 5-ին Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ ՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։