կարևոր
1678 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-11 11:20

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում 8 հարց է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 11-ին նիստ է գումարել, որի օրակարգում 8 հարց է:

Օրակարգում է մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին: