կարևոր
520 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-11 10:05

Ալավերդին նույնպես կխոշորացվի. «Ժողովուրդ»

Ալավերդին նույնպես կխոշորացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների՝ Ալավերդին նույնպես կխոշորացվի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ այստեղ այս տարվա աշնան են նախանշված։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ալավերդին կխոշորանա՝ ընդգրկելով նախկին Թումանյանի տարածաշրջանի համայնքները, այդ թվում՝ Ախթալա, Շամլուղ, Թումանյան քաղաքներն ու մի քանի տասնյակի հասնող գյուղեր։ Խիստ նախնական հաշվարկներով՝ խոշորացված Ալավերդի համայնքում ընտրելու իրավունք 24 հազար քաղաքացի կունենա։

ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները, այս պահից սկսած, մտածում են՝ ում առաջադրեն, որպեսզի առավելագույն ձայներ կարողանա հավաքել։ Մեզ փոխանցեցին, որ հավանական թեկնածուներից մեկն Ազգային ժողովի պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանն է։ «Այնպես չէ, որ միայն Արենի մասով ենք մտածում, այլ թեկնածուների էլ ենք դիտարկում։ Դեռ ժամանակ կա, կհասցնենք կողնորոշվել»,- ասել է մեր զրուցակիցը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում