կարևոր
2128 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-10 19:45

Թշնամին կրակել է նաև Ասկերանի շրջանում. Լուսանկարներ

Թշնամին կրակել է նաև Ասկերանի շրջանում. Լուսանկարներ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ այսօր ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից  շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:

«Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան», - նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը  կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։