կարևոր
1330 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-10 18:39

ՔՊ-ն նաև Ամասիայում է պահանջում նոր ընտրություններ

ՔՊ-ն նաև Ամասիայում է պահանջում նոր ընտրություններ

Ամասիայի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները, որոնք ինքնաբացարկ էին հայտնել՝ հրաժարվելով հասանելիք մանդատներից, պահանջում են նոր ընտրություններ։

Նրանք դիմել են վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամասիայի ընտրությունների արդյունքները ու նոր ընտրություններ նշանակել։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ամբողջ ցուցակով՝ 32 անձ, ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ հրաժարվելով հասանելիք մանդատներից։ Այս քայլով, թերևս, ցանկանալով նոր ընտրություններ անցկացնել, սական «Արփի Ամասիա» դաշինքը եւ ՀՀԿ-ն, վերցրել են իրենց մանդատները եւ, միասին ունենալով 50 տոկոսից ավելի ձայն, համայնքապետ են ընտրել Ջեմմա Հարությունյանին:

Ամասիա խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստում 9 կողմ, 0 դեմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը: Նրա երդմնակալության արարողությունն արդեն տեղի է ունեցել։