կարևոր
2158 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-10 18:30

ԱԳՆ-ն չի ուզում տրամադրել Լիլիթ Մակունցի դասախոսության տեքստը կամ դեսպանատունը հորինել է «դասախոսությունը». լրագրող

ԱԳՆ-ն չի ուզում տրամադրել Լիլիթ Մակունցի դասախոսության տեքստը կամ դեսպանատունը հորինել է «դասախոսությունը». լրագրող

ԱԳՆ-ն չի ուզում տրամադրի Լիլիթ Մակունցի դասախոսության տեքստը կամ դեսպանատունը հորինել ա «դասախոսությունը»: Sputnik Արմենիա-ի լրագրող Դավիթ Գալստյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն և խնդրել տրամադրել Լիլիթ մակունցի դասախոսության տեքստը:

Ինչպես հայտնել էր ՀՀ ԱՄՆ դեսպանության կայքը՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար:

«Դեսպանատան հայտնի գրառումը ԱՄՆ Ռազմածովային քոլեջի ուսանողների համար դասախոսության մասին, հավանաբար, տեսել եք: Դեսպանատունը ասում ա, որ «դասախոսությունից հետո (!) էղել ա հարց ու պատասխան․․․»: Հարցում էի ուղարկել ԱԳՆ-ն ու տեքստը խնդրել։ ԱԳՆ-ն ասում ա, որ «դեսպան Մակունցը դասախոսությունն անցկացրել է ինտերակտիվ՝ հարցուպատասխանի ձևաչափով», -գրում է լրագրողը: