20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հունվարի 9-ին, ժամը 04.13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի ակումբում պայթուցիկ կա: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու փրկարարները զննությամբ ոչինչ չեն հայտնաբերել:
«Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են կեղծ ահազանգը կատարած անձի ինքնությունը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 12.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Կատարվում է քննություն»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։