կարևոր
2185 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-10 16:01

Հրշեջ փրկարարները ևս հայտնվել են ադրբեջանցիների կրակոցների թիրախում

Հրշեջ փրկարարները ևս հայտնվել են ադրբեջանցիների կրակոցների թիրախում

Արցախի հրշեջ փրկարարները հայտնվել են Ադրբեջանի կրակոցների թիրախում, այս մասին հաղորդում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Ադրբեջանական զինուժն այսօր` ժամը 14:30-ի սահմաններում, հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է», - նշված է հաղորդագրությունում։