կարևոր
1684 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-10 15:31

Ադրբեջանցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։

«Ապառաժ»-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները կրակել և պայթեցրել են Կարմիր շուկայի բնակիչ Հարմիկ Քոչարյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Հարմիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը մոտ 14:30-ին: Նրա տունը գտնվում է ադրբեջանցիների դիրքերից 500-600 մետր հեռավորության վրա և հաճախ է կրակոցների թիրախ դառնում: Այս անգամ կրակոցից պայթել է մեքենայում տեղադրված գազի բալոնը: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան: Տանն այդ պահին գտնվում էր երկու անչափահաս երեխա:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտնել է, որ  տուժածներ չկան։ «Իրավապահները հիմա մեկնում են դեպքի վայր»։