կարևոր
2221 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-10 13:44

Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 123 հայ մարզիկ

Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 123 հայ մարզիկ

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում հունվարի 12-ին կմեկնարկի Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մրցաշարին կմասնակցի 123 մարզիկ-մարզուհի։ Նրանց թվում են նաև մեր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։

Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս  2021թ.  սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է  օլիմպիական ուղեգիր և  նախապատրաստվում  է  Պեկինի մարզահանդեսին: