կարևոր
625 դիտում, 6 օր առաջ - 2022-01-10 13:25

ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել Առաքել Մարտիկյանը

ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել Առաքել Մարտիկյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Առաքել Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ», - ասված է հրամանագրում:

2013 թ.ի սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել էր Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

Գեներալ-մայոր Առաքել Մարատի Մարտիկյանը ծնվել է 1962 թ․ Երևանում

  • 1985-87 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1992 թվականից ծառայում է ՀՀ զինված ուժերում։
  • Զբաղեցրել է հատուկ նշանակության գնդի շտաբի պետի, Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի պաշտոնները։
  • 2006 թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ։
  • 2013 թ. հունիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից։
  • 2013 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։
  • 2021թ.-ի օգոստոսին ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: