կարևոր
2308 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-10 12:56

Նուր-Սուլթանում, տան բակում մահացած են հայտնաբերել Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամատ Իբրաևին

Նուր-Սուլթանում, տան բակում մահացած են հայտնաբերել Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամատ Իբրաևին

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամատ Իբրաևին մահացած են հայտնաբերել, նախաքննություն է իրականացվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱԱԿ-ին:  Հաղորդվում է, որ հունվարի 10-ին Նուր-Սուլթանում իր տան բակում հայտնաբերվել է գնդապետի մարմինը:

«2022 թվականի հունվարի 10-ին Նուր-Սուլթան քաղաքում, բնակության վայրի տներից մեկի բակում, հայտնաբերվել է գնդապետ Ազամաթ Իբրաևի դին։ Կատարվում է նախաքննություն», - ասված է Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ժամբիլի շրջանի ոստիկանապետ, գեներալ Ժանատ Սուլեյմենովի մահվան մասին, նրա մարմինը հայտնաբերվել է Տարազում։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալ Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել իրեն կցված հրազենից քունքին կրակելու միջոցով: