կարևոր
2788 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-10 12:13

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ հունվարի 10-ին, քննվում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը։ 

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը: Չնայած, որ նիստը դռնբաց է, սակայն պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն այս անգամ նույնպես դեմ արտահայտվեց նիստի աշխատանքների տեսանկարահանմանը ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նախորդ դատական նիստին Ալումյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, քանի որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։ Սակայն բացարկի միջնորդությունը մերժվել է։