կարևոր
1387 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-10 09:05

Այսօր հունվարի 10-ն է, երկուշաբթի. Հուլիեոս Կեսարն այս օրն անցավ Ռուբիկոնը

Այսօր հունվարի 10-ն է, երկուշաբթի. Հուլիեոս Կեսարն այս օրն անցավ Ռուբիկոնը

Այսօր 2022 թվականի հունվարի 10-ն է, երկուշաբթի: Տարվա ավարտին մնում է 355 օր։

Դեպքեր

մ.թ.ա. 49 - Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը։ «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։

1863 - Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն։

1916 - Սկսվեց Էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրեց թուրքական 3-րդ բանակը։ 1920 - Սկսեց գործել Ազգերի լիգան, որի պատմության մեջ առաջին նիստում վավերացվեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ազդարարող Վերսալյան պայմանագիրը։

2001 - Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս)։ 5 օր անց Wikipedia-ն ինքնուրույն կայք է դառնում։

Ծնունդներ

1871 - Նիկողայոս Ադոնց, հայ պատմաբան, բանասեր

1928 - Անդրեյ Ամատունի, հայ ֆիզիկոս-տեսաբան

1938 - Դոնալդ Կնուտ, ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ

1945 - Սըր Ռոդ Սթյուարթ, բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ

1955 - Խորեն Հովհաննիսյան, հայ հանրաճանաչ ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ

1958 - Հրանտ Թոխատյան, հայ ճանաչված դերասան, մշակութային գործիչ

Մահեր

976 - Հովհաննես Չմշկիկ, հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (ծ. 925 թ.)։

1971 - Կոկո Շանել, ֆրանսիացի մոդելավորող, «Շանել» նորաձևության տան հիմնադիրը (ծ. 1883)

2016 - Դեյվիդ Բոուի, բրիտանացի ռոք երգիչ (ծ. 1947)

2018 - Միխայիլ Դերժավին, ռուս դերասան (ծ. 1936)