կարևոր
2758 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-09 09:45

Այսօր հունվարի 9-ն է, կիրակի. Ավետիս Ահարոնյան, Սերգեյ Փարաջանով, Օֆելյա Համբարձումյան և այլ նշանավորներ ծնվել են այսօր

Այսօր հունվարի 9-ն է, կիրակի. Ավետիս Ահարոնյան, Սերգեյ Փարաջանով, Օֆելյա Համբարձումյան և այլ նշանավորներ ծնվել են այսօր

Այսօր հունվարի 9-ն է, կիրակի: Տարվա ավարտին մնում է 356 օր։

1905 թվականի հուվարի 9-ը պատմության մեջ հայտնի է որպես Արյունոտ կիրակի. այդ օրը դաժանորեն ճնշվեց ռուսական առաջին հեղափոխության մաս կազմող Պուտիլովյան գործարանի բանվորների կազմակերպած խաղաղ ցույցը։

Այսօրը նաև Սերբիայի Հանրապետության օրն է:

Ծնունդներ

1658 - Նիկոլա Կուստու, բարոկկո ոճի ֆրանսիացի քանդակագործ

1866 - Ավետիս Ահարոնյան, հայ հասարակական–քաղաքական գործիչ, գրող

1908 - Սիմոնա դը Բովուար, ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի (վ. 1986)

1924 - Սերգեյ Փարաջանով, հայ կինոռեժիսոր (վ. 1990)

1925 - Օֆելիա Համբարձումյան, հայ երգչուհի, ՀԽՍՀ ժող. արտիստուհի

1945 - Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ

1955 - Հարություն Խաչատրյան, հայ ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն 

Մահեր.

1953 - Պետրոս Պալթազար, դերասան (ծ. 1866) 

2005 - Սերգեյ Աղաջանյան, հայ երգահան, ջութակահար, պրոֆեսոր (ծ. 1929)