կարևոր
3004 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-08 16:05

Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժա համայնքի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժա համայնքի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն այսօր առավոտյան կրակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել: Տեղեկությունը լրատվամիջոցներին է հայտնել Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը` հավելելով, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում թշնամու կրակոցները լռեցվել են։

«Գյուղում կրակոցները պարզ լսվում էին, այնքան հեռվից չէին, որ չլսվեին։ Մոտավորապես Վերին Շորժայի աջ հատվածի կողմում էր։ Կրակոցի ձայները սարերից արձագանքում է, դժվար է որոշել` ինչ տրամաչափի զենքեր են, որտեղից են։ Համենայնդեպս, նրանց մեկի փոխարեն մենք տասը կրակել ենք»,– ասաց Երանոսյանը։

Համայնքի ղեկավարը հայտնել է, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Ադրբեջանական կողմի մասին տեղեկություններ չկան։

Երանոսյանը հայտնել է, որ սահմանապահ հենակետերը գյուղից շուրջ 3 կմ–ի վրա են տեղակայված։

Վերջին անգամ գյուղում կրակոցներ լսվել են Ամանորի գիշերը, համայնքի ղեկավարի խոսքով` դարձյալ հայկական կողմի պատասխան կրակոցների արդյունքում կրակոցները դադարել են