կարևոր
3463 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-08 14:58

Սպառնացել են պայթեցնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը

Սպառնացել են պայթեցնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը

Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից.

Հարձակվողներն իրենց սպառնալիքներն ուղարկել են Հայաստանի և Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների էլեկտրոնային փոստին, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Նրանք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից։

Շենքերը ստուգվել են, պայթուցիկ սարքեր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ կառավարության հունվարի 6-ի որոշմամբ թույլատրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

ՀՀ Պաշտպանության նախարաարությունը հայտնել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանման 100 զինծառայող։