Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Ղազախստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այն զարգանում է դեպի կայունացում։ Այս համատեքստում շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և հատկապես Ռուսաստանի Դաշնության գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցության համար։
Նախագահները մտքեր են փոխանակել Ղազախստանում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված միջոցառումների շուրջ։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ ներկա փուլում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ զրույց։ Այդ կապակցությամբ նա մտադիր է հանդես գալ նախաձեռնությամբ՝ որպես կազմակերպության գործող նախագահ, առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահությամբ կազմակերպել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս։
Վլադիմիր Պուտինը պաշտպանել է այս առաջարկը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական կապի մեջ մնալ։ Նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: