կարևոր
2503 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-08 12:54

Հունվարի 10-ը Ղազախստանում համազգային սգո օր է

Հունվարի 10-ը Ղազախստանում համազգային սգո օր է

Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր։ Այս մասին տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

«Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը որոշում է ընդունել 2022 թվականի հունվարի 10-ը հայտարարել համազգային սգո օր»,- ասված է հայտարարությունում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շաբաթ օրը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել: Հաղորդվում է, որ Տոկաեւը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել օբյեկտների եւ ենթակառուցվածքների վերականգնմանն Ալմաթիում եւ ապստամբների հարձակումներից տուժած այլ շրջաններում: Տոկաեւը հայտարարել է, որ «ՀԱՊԿ խաղաղապահները սկսել են անվտանգության գործառույթներ իրականացնել Նուր-Սուլթանում, ինչը հնարավորություն է տվել տեղացի իրավապահներին Ալմաթի ուղարկել` հակաահաբեկչական օպերացիային մասնակցելու համար»։

Ղազախստանում հունվարի երկուսից սկիզբ առած բողոքի ակցիաների ժամանակ մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով ՝ զոհվել է 18 ուժային, ձերբակալված է 4266 ցուցարար, 26 կասկածյալ սպանվել է, նույնքանը՝ վիրավորվել։