Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հակատանկային դասակի հրամանատար, ՀՅԴ անդամ Հրաչ Գասպարյանի` Ագնևոյի Հրաչի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան:
Այսօր ժամը՝ 15-ին կազմակերպվում է այց Եռաբլուր Պանթեոն:
Արցախի հերոս Հրաչ Գասպարյանը (Ագնեվոյի Հրաչ) ծնվել է 1962 թվականի հունվարի 8-ին, Երևանում:
1990-ից ՀՅԴ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Բերդաձոր ենթաշրջանի, Շահումյանի շրջանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ) ինքնապաշտպանական մարտերին:
1992-ից ՀՅԴ վաշտի, իսկ այնուհետև Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կազմում (կրակային աջակցման դասակի հրամանատար) մասնակցել է Շուշիի, Մարտակերտի, Ակնայի, Սանասարի (Կուբաթլուի), Կովսականի (Զանգելանի), Վարանդայի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
Զոհվել է 1994 թվականի մարտի 7-ին Սեյդախմեդլիում, Վարանդա (Ֆիզուլի):
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիության» և ԼՂՀ «Շուշիի ազատագրման» մեդալներով: