կարևոր
2749 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-08 09:20

Այսօր հունվարի 8-ն է, շաբաթ. պատմական օրացույց

Այսօր հունվարի 8-ն է, շաբաթ. պատմական օրացույց

Այսօր 2022 թվականի հունվարի 8-ն է, շաբաթ: Տարվա ավարտին մնում է 357 օր:

Դեպքեր. 

1851 - Ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն իր իսկ ստեղծած Ֆուկոյի ճոճանակ սարքով ապացուցեց, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։

1957 - Ամերիկացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձավ շախմատի ԱՄՆ չեմպիոն։

1959 - Շառլ դը Գոլը դարձավ Ֆրանսիայի հանրապետության նախագահը։

Ծնունդներ

1819 - Արշակ Տեր-Ղուկասյան, հայազգի ռուսական զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (վ. 1881)

1886 - Օլգա Գուլազյան, ժողովրդական դերասանուհի (վ. 1970) 1

1918 - Հովհաննես Զարդարյան, հայ նկարիչ (վ. 1992)

1926 - Գեղամ Սևան, հայ գրող, գրականագետ (վ. 1991)

1935 - Էլվիս Փրեսլի, ամերիկացի երաժիշտ և դերասան, «Ռոքն'ռոլի արքան» (վ. 1977)

1942 - Սթիվեն Հոքինգ, անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար, գիտության հանրայնացնող

1965 - Ռիչարդ Կիրակոսյան, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ

1983 - Կիմ Ջոնգ Ուն, Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ, ներկայիս նախագահ

Մահեր

1642 - Գալիլեո Գալիլեյ, իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա

1782 - Աղազար Լազարյանը, հայ հասարակական գործիչ, վաճառական, եղել է Նոր Ջուղայի կառավարիչը, Լազարյանների տոհմի հիմնադիրը (ծ. 1700)

1896 - Պոլ Վեռլեն, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ (ծ. 1844) 

1996 - Ֆրանսուա Միտերան, Ֆրանսիայի նախագահ 1981-1995 թթ. (ծ. 1916)

2014 - Արմեն Մազմանյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ 2011-2014 ԵԹԿՊԻ ռեկտոր

2014 - Լևոն Խեչոյան, հայ արձակագիր (ծ. 1955)