կարևոր
1537 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-07 13:45

100 հայ զինծառայող է մեկնել Ղազախստան

100 հայ զինծառայող է մեկնել Ղազախստան

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

«Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող:

Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ ՀՀ ՀՀ կառավարության հունվարի 6-ի որոշմամբ թույլատրվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները և զորամասերը ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներովմեկնել են Ղազախստան:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ հինգ երկրի՝ այդ թվում և Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան՝ համաձայն այդ երկրի դիմումի։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունում։