20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հիմա Ռոբերտը կվերադառնա իր անչափահաս 3 զավակի մոտ ու կփորձի ապաքինվել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։ Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։
ՀԳ. Ինձ հետ պետք է լինեին իմ գործընկերներ Սիրանուշ Սահակյանն ու Դավիթ Ավագյանը։ Սակայն նույն ժամին նույն գործով վերաքննիչ դատարանում նրանք փորձում էին հիմնավորել մեր մյուս վստահորդին՝ Սերժիկ Ամիրխանյանին ազատությունը վերադարձնելու անհրաժեշտությունը»,- գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադառնալուց հետո ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Նալբանդյանը նախ հարցաքննվել է, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, վարույթն իրականացնող մարմինը Նալբանդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է մասնակի. Նալբանդյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ Մինչ կավարտվեր ժամկետը, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել կալանավորման ժամկետը, որը մերժվել է։