Այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սեւան Նիշանյանը ազատ կարձակվի այսօր։ Ըստ որոշման նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սեւան Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:
Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանի կինը՝ Հերա Ցուրուն ավելի վաղ հայտնել էր, որ Հունաստանը պատրաստվում է ՀՀ քաղաքացի Նշանյանին Թուրքիա արտաքսելու որոշում կայացնել։ Նշանյանը թուրքական բանտից փախուստի է դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին և ապաստան ստացել Հունաստանում։ 2019թ․ մայիսին Սևան Նշանյանը ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։
Ցուրուն գրել է, 2021-ի դեկտեմբերի 29-ին Հունաստանի կառավարությունը, չվերականգնելով Սևան Նշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու ուժով ձեռք բերված կացության իրավունքը, դեկտեմբերի 30-ին ««քաղաքավարի» խարդախությամբ նրան ոստիկանական բաժանմունք է հրավիրել և մեկ ժամ սպասեցնելուց հետո կացության կարգավիճակի ժամկետի մի օր առաջ լրանալու պատրվակով նրան ձերբակալել է»։