կարևոր
718 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-07 12:12

Վթար Արագածոտնում. տուժածները հնդիկներ են

Վթար Արագածոտնում. տուժածները հնդիկներ են

Հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:15-ի սահմաններում, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանը՝ իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ կողնակ, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Խիրֆանը, ուղևորներ, Հնդկաստանի քաղաքացիներ, Բրավին Կալուրադը, ում տարիքը ճշտվում, 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:  

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ: