կարևոր
1804 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-07 12:08

Փարաքարում պայթուցիկ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Փարաքարում պայթուցիկ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Հունվարի 7-ին, ժամը 09:21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Հավելենք, որ այսօր Ձարաքարում նորընտիր ավագանու նիստն է: Օրակարագում համայնքապետի ընտրության հարցն է: Առավոտից ոստիկանական ուժերը համայնքապետարանի առջև են: Քաղաքացիների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան. բնակիչները ներխուժեցին համայնքապետարանի բակ: 

Ավագանու նիստը նշանակված էր ժամը 10:00-ին, սակայն այն դեռ չի սկսվել: Անադամները դեռ բանակցում են: