Հունվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք, մահացել է 4 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 594 856 թեստավորում: Երեկ կատարվել է 3899 թեստավորում։
Վարակվածների ընդհանուր թիվը՝ 345 518 է։ Առողջացածների թիվը՝ 332 588-ը, փաստացի այս պահին բուժվում է 3 422 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 7 997 մարդ, եւս 1 511 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։