կարևոր
1678 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-06 18:43

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ

Այսօր` հունվարի 6-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ, որից անմիջապես հետո կատարվել է Ջրօրհնեքի կարգ, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` խաչքավոր է կարգվել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Մեզ հետ զրույցում Տեր Ներսես քահանա Ասրյանը նշեց, որ նախորդ տարի եկեղեցու խաչքավորը ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն էր։

Նա շնորհակալություն հայտնեց Կ. Սարգսյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ վերջինիս ջանքերի շնորհիվ ՆԳ նախարարությունն ունեցավ հոգևոր ծառայություն։ Պատարագի ավարտին Մայր տաճարի բակում տեղադրված Սուրբ Ծննդյան տաղավարում հնչել է հոգևոր երաժշտություն։

Սուրբ Պատարագին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք, հավատացյալներ։