կարևոր
2653 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-06 13:45

Գանձասարի վանական համալիրում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ. ՖՈՏՈՇԱՐՔ

Գանձասարի վանական համալիրում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր Գանձասարի վանական համալիրում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ։

«Մեր փոքրիկ պետությունը պետք է դառնա Քրիստոսի մսուրը։ Ազգովի խոնարհվելով այդ մսուրի առաջ, Քրիստոսի լույսի առաջ` մեր երկիրը կլուսավորվի, կհզորանա, կդառնա միաբանված: Քրիստոսի Սուրբ Ծննդյան պատգամն է՝ միավորել մեզ:

Պետք է սիրենք մեր դիմացինին, սերն է փրկում ամեն ինչից: Եթե մենք կարողանանք կրողը դառնալ այդ մեծ սիրո, ոչ միայն կձերբազատվենք մեզ խեղդող բոլոր տեսակի չար խորհուրդներից, այլև կդառնանք իրապես լուսակիրը, ջահակիրը, լույսի որդիներ և ոտքի կկանգնեցնենք մեր հայրենիքը: 

Շնորհավորում եմ մեր ժողովրդին: Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս»,- ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

Սուրբ պատարագից հետո կատարվել է Ջրօրհնեքի արարողություն. օրհնված ջուրը բաժանվել է ներկաներին։ 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սուրբ Պատարագին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք, հավատացյալներ։