Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղազախստանում տեղի ունեցած ցույցերը։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը։
Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որը նախատեսված է հունվարի 12-ին, ինչպես նաև իրավիճակը Բոսնիա և Հերցեգովինայում և Կովկասում։