կարևոր
1660 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-06 11:42

Ղազախստանում տուժածների թվում այս պահին ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ հայտարարությունը

Ղազախստանում տուժածների թվում այս պահին ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ,

«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ 

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։

ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Ղազախստանում Հայաստանի դեսպանատան տվյալներով՝ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժածների թվում այս պահին ՀՀ քաղաքացիներ չկան։