կարևոր
1948 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-06 09:15

Այսօր հունվարի 6-ն է, հինգշաբթի. Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է

Այսօր հունվարի 6-ն է, հինգշաբթի. Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է

Այսօր 2022 թվականի հունվարի 6-ն է, հինգշաբթի: Տարվա ավարտին մնում է 359 օր։

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան։ Հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը և հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս», «Օրհնյալ է ծնունդը Հիսուս Քրիստոսի»։

Դեպքեր.

1198 - Հայոց արքա Լևոն Բ-ի թագադրությունը Տարսոն քաղաքում (Հայոց Կիլիկիա)։

Ծնունդներ.

1412 - Ժաննա դ'Արկ, Ֆրանսիայի ազգային հերոսուհի։

1822 - Հենրիխ Շլիման, գերմանացի գործարար և հնագետ։

1888 - Վահրամ Փափազյան հայ դերասան։

1896 - Հավասի (Արմենակ Մարկոսյան), գուսան։

1938 - Ադրիանո Չելենտանո, իտալացի երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար։

1946 - Սիդ Բարրեթ, անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր։

1955 - Ռոուեն Ատկինսոն, անգլիացի ճանաչված դերասան՝ հայտնի Միստր Բին բեմական կեղծանվամբ։

Մահեր.

1852 - Լուի Բրայլ, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար՝ Բրայլի այբուբենի հեղինակը։

1902 - Լարս Հերտերվիգ, նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ։

1974 - Վարդան Ատրյան, հայ արձակագիր, լրագրող։ 1974 - Սիկեյրոս, մեքսիկացի նկարիչ։