18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ: Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»,- հայտնում է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահը հեռուստաուղերձում հայտնել է, որ դիմել է ՀԱՊԿ-ին՝ երկրի ներսում «ահաբեկչական բանդաների դեմ պայքարում» օգնության խնդրանքով։
«Այս ահաբեկչական խմբավորումները միջազգային են, լուրջ վերապատրաստում են անցել արտերկրում, և նրանց հարձակումը Ղազախստանի վրա կարող է և պետք է դիտարկվի որպես ագրեսիայի ակտ:
Այս առումով, հենվելով Հավաքական անվտանգության պայմանագրի վրա, ես այսօր դիմեցի ՀԱՊԿ-ի ղեկավարներին՝ աջակցելու Ղազախստանին ահաբեկչական այս սպառնալիքի հաղթահարման հարցում: Իրականում սա ոչ թե սպառնալիք է, այլ տարածքային ամբողջականության խաթարում»։