Հունվարի 5-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան Ճրագալույցի Անմահ Պատարագը։
Սուրբ Պատարագի ավարտին, Քրիստոսի ծնունդը ավետող շարականների երգեցողության տակ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանյանը Սուրբ խորանից իջեցրել է Քրիստոսի լույսը խորհրդանշող մոմը եւ հանձնել Վեհափառ Հայրապետին։
Նորին Սրբության ձեռամբ հավատացյալները ստացան Ս. Խորանից բերված լույսը եւ իրենց տները տանելով՝ լուսավորվեցին Քրիստոսի ճշմարիտ լույսով։