կարևոր
1966 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-05 18:23

Առնակ Ավետիսյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Առնակ Ավետիսյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Առնակ Ավետիսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ՝ փոխարինելով Գարիկ Սարգսյանին, որն այսօր ազատվել էր այդ պաշտոնից և նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ մարտի 17-ին Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, նախքան դա Ավետիսյանը 2018թ. մինչև 2021թ. մարտի 16-ը աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնում: