կարևոր
1978 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-05 17:27

Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց դեսպան

Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Հարությունյանը ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնից 2021 թվականի հուլիսի 20-ին: Այս պաշտոնին նշանակվել էր 44 օրյա պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերին:

Հիշեցնենք, որ վերջերս հաստատվեց 2020 թվականին Սյունիքում հայկական զինված ուժերի ետ քաշման պատճառը եղել էր Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ նախարար Շոյգոյի ստորագրությամբ փաստաթուղթը, որը գաղտնի է պահվում հանրությունից: Հենց դրա հիման վրա և 2020 թ. դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ ետ են քաշվել. Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: