20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցրել հունվարի 5-ից 19-ը, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է հանրապետության ղեկավարի կայքում։
«Քաղաքացիների անվտանգությանը սպառնացող լուրջ և անմիջական սպառնալիքի հետ կապված՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, օրինականությունն ու կարգը վերականգնելու, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, Նուր-Սուլթան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու համար սկսած՝ 2022 թվականի հունվարի 5-ին ժամը 16:00-ին՝ մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 00 ժամ 00 րոպե ժամկետով»,- ասված է հրամանագրում։
Բացի այդ, իշխանությունները պարետային ժամ են մտցրել, որը գործելու է ժամը 23.00-ից մինչև 07.00-ն։ Հրամանագրի գործողության ընթացքում սահմանափակվում է նաև քաղաքից մուտքն ու ելքը, ֆիզիկական անձանցից ժամանակավորապես կառգրավվեն զենք-զինամթերք։ Համաձայն հրամանագրի՝ արգելվում է խաղաղ հավաքներ, ժամանցային, սպորտային և զանգվածային այլ միջոցառումներ, ինչպես նաև գործադուլներ կազմակերպել և անցկացնել։
Ավելի վաղ արտակարգ դրություն էր մտցվել Ալմաթիի և Մանգիստաուի շրջաններում։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Այսօր արդեն դրանք վերածվել են զանգվածային անկարգությունների հանրապետության գրեթե ամբողջ տարածքում: Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։