կարևոր
2611 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-05 16:05

Երեք հարցադրում Գլխավոր դատախազին

Երեք հարցադրում Գլխավոր դատախազին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրապարակային հարցեր է ուղղել.

«Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով հարցերի հանրային հնչեղությունը որոշել եմ հրապարակավ երեք հարցադրում ներկայացնել Գլխավոր դատախազին: Հարցերը ստորև.

1. Հունվարի 4-ին Վարդենիսում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմք ընդունելով վարչական դատարանի գոյություն չունեցող որոշում, առանց որևէ հայցի ապահովման միջոցի, Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին թույլ չտվեցին մուտք գործել աշխատավայր: Քրեական հետապնդում հարուցվել է նշված դեպքով, թե՞ ոչ:

2. Դատախազությունը որոշեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին պահել կալանավորված առավելագույնը մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում նախատեսող մեղադրանքի շրջանակներում: Արդյոք Դատախազությունն ու Գլխավոր դատախազը այլ, ոչ քաղաքական քրեական գործերով որդեգրե՞լ է նման մոտեցում, որ նման ծանրության մեղադրանքներով, կալանավորումը պետք է պահպանվի, թե՞ նախապատվությունը տրվում է այլ խափանման միջոցների:

3. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ, այդ թվում չպարզված պաշտոնատար անձանց կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման/անցման դեպքերով քրեական հետապնդում հարուցվել է, թե՞ ոչ»: