կարևոր
712 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-01-05 13:06

Առողջապահության նախարարի նոր հրաման կհրապարակվի երկուշաբթի

Առողջապահության նախարարի նոր հրաման կհրապարակվի երկուշաբթի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստին հայտարարեց, որ հունվարի 10-ին հրաման կհրապարակվի, որի համաձայն հանրային վայրեր՝ սննդի օբյեկտներ, մշակութային օջախներ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ:

Նա նշել է, որ թեստը պետք է լինի կամ ՊՇՌ՝ արված վերջին 72 ժամվա ընթացքում կամ ռապիդ՝ արված վերջին 24 ժամվա ընթացքում:

Նախարարի հրամանը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո 15 օրվա ընթացքում: