Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը, հովանավորությամբ Արցախի Մարտունի քաղաքում բնակվող հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանի, առաջիկա օրերին կկազմակերպի Շուշիի պետական թատրոնի հյուրախաղերը Արցախի մի շարք գյուղերում։
Պատերազմի հետևանքով Շուշիի թատրոնը կայուն գործունեության վերականգնման կարիք ունի և թող այս հյուրախաղերը թատրոնի վերընձյուղման մի փոքրիկ խթան դառնան։
Համազգայինի Արցախի գրասենյակի ֆեյսբուքյան էջով պարբերաբար կտեղեկացնենք տիկնիկային ներկայացումների կազմակերպման տեղի ու ժամի մասին։
Առաջին տիկնիկային ներկայացումը կկայանա ս.թ. հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Նոր շեն գյուղում, իսկ նույն օրը ժամը 3:00-ին՝ Եմիշճանում։ Կարող են միանալ հարակից գյուղերի երեխաները(4-8 տարեկան):