կարևոր
2452 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-05 09:05

Այսօր հունվարի 5-ն է, չորեքշաբթի. պատմական օրացույց

Այսօր հունվարի 5-ն է, չորեքշաբթի. պատմական օրացույց

Այսօր հունվարի 5-ն է, չորեքշաբթի։ Տարվա ավարտին մնում է 360 օր։ Այսօր երեկոյան հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ: 

Դեպքեր.

1905 - Պորտ-Արտուր բերդի կապիտուլյացիան ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ։

1919- Կարմիր բանակը գրավեց Վիլնյուսը։ Բեռլինում սկսվեց Սպարտակիստների ապստամբությունը։

1968 - Չեխոսլովակիայում իշխանության է գալիս Ալեքսանդր Դուբչեկը, որը նախաձեռնեց Պրահական գարունը։

Ծնունդներ

1900 - Մարտին Մազմանյան, հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։

1906 - Աշոտ Սաթյան, հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր։

1910 - Արմեն Չիլինգարյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։

1910 - Գարեգին Բես, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։

1920 - Գևորգ Արմենյան, հայ երաժիշտ, մանկավարժ։

1953 - Զառա Տոնիկյան, էստրադային ջազ երգչուհի։ 

1956 - Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ։

1974 - Վարդան Մինասյան, հայ ֆուտբոլիստ, այժմ մարզիչ։

Մահեր.

1589 - Եկատերինա Մեդիչի, Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավորության ժամանակավոր կառավարիչ-գահապահ, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II Վալուայի կինը, Ուրբինոյի դուքս Լորենցո դե Մեդիչիի դուստրը։

1762 - Ելիզավետա Պետրովնա, ռուս կայսրուհի։

1908 - Սմբատ Շահազիզ, հայ բանաստեղծ (ծ.1840)։

1933 - Քալվին Քուլիջ, ԱՄՆ-ի 30-րդ նախագահ (1923-1929)։

2014 - Ջիմ Թորոսյան, հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ (1971 - 1981)։