ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հունվարի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Հայրապետովների ընտանիքին՝ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովի անժամանակ մահվան կապակցությամբ։
Գրիգորի Հայրապետովը մահացել էր հունվարի 1-ին, ըստ նախանական վարկածի՝ նա սրտի կաթվածից։
Հայրապետովի հոգեհանգիստը տեղի է ունեցել այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-ից։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, աճյունը ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։
Գրիշա Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատուն: Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Փաշինյանի անվտանգությունը։ 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ: