կարևոր
2776 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-04 13:10

Նիստը տևեց մոտ 30 վայրկյան. իշխող խմբակցությունը չի ընտրում Հանձնաժողովը նախագահի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ժամը 13:00-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել: Նիստի օրակարգում կրկին Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:

Նիստին ներկա էր ՔՊ խմբակցության 4 անդամ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե իշխող խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել, հետևապես օրակարգում հարց չունեն:

«Այս խնդիրը կստանա իրավական իր լուծումը, մինչ այդ իրավաբանները կհուշեն, թե ինչպես անցնել այս ձևական մասը»,– ասաց Քոչարյանը և նիստը հայտարարեց փակված:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ արդեն 14 անգամ չի հաջողվում ընտրել. «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները դեմ են: