կարևոր
2356 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-04 09:30

Այսօր հունվարի 4-ն է, երեքշաբթի. գիտնականները նշում են Նյուտոնի օրը

Այսօր հունվարի 4-ն է, երեքշաբթի. գիտնականները նշում են Նյուտոնի օրը

Այսօր հունվարի 4-ն է, երեքշաբթի։ Տարվա ավարտին մնում է 361 օր։

Դեպքեր.

1493 - Քրիստափոր Կոլումբոսն իր առաջին ճանապարհորդության ետ դարձի ճամփան բռնեց Ամերիկայից Եվրոպա։

1896 - Յուտան դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։

1915 - Սարիղամիշի ճակատամարտ հետևանքով ռուսական զորքերը ամբողջությամբ գերեցին թուրքական բանակի 9-րդ կորպուսը։

Ծնունդներ.

1643 - Իսահակ Նյուտոն, անգլիացի գիտնական, ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, մաթեմատիկոս և աստվածաբան։

1710 - Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, իտալացի կոմպոզիտոր (վ. 1736)։

1809 - Լուի Բրայլ, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար՝ Բրեյլի գրերի հեղինակը։

1874 - Յոսեփ Սուկ, չեխ ջութակահար և կոմպոզիտոր։

1943 - Լերմոնտ Մովսիսյան, հայ ռադիոֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Մահեր.

1428 - Ֆրիդրիխ I Ռազմատենչ,Սաքսոնիայի կուրֆյուրստ 1423 թվականից, Մեյսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ IV Մռայլ անունով 

1947 - Ստեփան Լիսիցյան, ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945)։

1960 - Ալբեր Կամյու, ֆրանսիացի արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա, 1957 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր։

1961 - Էրվին Շրյոդինգեր, ավստրիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի ստեղծողներից։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933)։